Զարիֆ. ՀԳՀԾ-ն բանակցության թեմա չի կարող դառնալ
https://parstoday.ir/hy/news/iran-i72081-Զարիֆ._ՀԳՀԾ_ն_բանակցության_թեմա_չի_կարող_դառնալ
ԻԻՀ ԱԳ նախարարն արձագանքելով ՀԳՀԾ-ն բարեփոխման ենթարկելու և կամ չեղարկելու ուղղությամբ ԱՄՆ-ի թշնամական ջանքերին, ընդգծել է. «ՀԳՀԾ-ն կրկին անգամ բանակցության թեմա չի կարող դառնալ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2017 03:14 Asia/Tehran
  • Զարիֆ. ՀԳՀԾ-ն բանակցության թեմա չի կարող դառնալ

ԻԻՀ ԱԳ նախարարն արձագանքելով ՀԳՀԾ-ն բարեփոխման ենթարկելու և կամ չեղարկելու ուղղությամբ ԱՄՆ-ի թշնամական ջանքերին, ընդգծել է. «ՀԳՀԾ-ն կրկին անգամ բանակցության թեմա չի կարող դառնալ»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հինգշաբթի գիշեր իր թուիթերյան էջում գրել է, որ ամերիկացիների կողմից «առավել լավ» համաձայնությունը պատրանք է համարվում:  «Ժամանակն է, որ ԱՄՆ-ն հրաժարվի իրականություններն աղավաղելուց և սկսի հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին, հենց այնպես որ Իրանն է դրան հավատարիմ մնացել». գրել է Զարիֆը:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դերիանը չորեքշաբթի սեպտեմբերի 6-ին պաշտպանելով ՀԳՀԾ-ն, ընդգծեց. «Փարիզը մտահոգված է ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության դիրքորոշման կապակցությամբ»:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին վերջերս հայտարարել էր, որ ՀԳՀԾ-ն միջազգային հանրության սեփականությունն է: «Սա երկկողմանի կերպով մշակված պայմանագիր չէ, որ հնարավոր լինի դրա մեջ փոփոխություն մտցնել». ասել էր նա: