«Ահաբեկչության հարցի լուծումը պահանջում է միջազգային համագործակցություն».Լարիջանի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է.«Ահաբեկչության հարցի լուծումը պահանջում է միջազգային համագործակցություն»:
Այսօր Թեհրանում Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Զիգֆրիդ Բրակեի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, նշելով, որ մասնավորապես տարածաշրջանային՝ այդ թվում Եմենի ու Մյանմայի ճգնաժամերի կապակցությամբ երկկողմ համագործակցությունը եղել է իր բելգիացի գործընկերոջ հետ ունեցած բանակցության առանցքներից մեկը, Ալի Լարիջանին ասել է.«Ահաբեկչության հարցի լուծումը մեծ նշանակություն ունի Իրանի ու Բելգիայի համար»:
Լարիջանին հույս է հայտնել, որ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի Թեհրան կատարած այցը կհանգեցնի երկու երկրի խորհրդարանների հարաբերությունների զարգացմանը, և տարածաշրջանում ու աշխարհում անվտանգության ու խաղաղության հաստատմանն ուղղված համագործակցության ընդլայնմանը:
Նշելով, որ Եվրոպան չի համաձայնում ԱՄՆ բոլոր քաղաքականություններին, Զիգֆրիդ Բրակեն ընդգծել է.«Շուտով Իրանում բացվելու է Եվրամիության գրասենյակը»:
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահը նաև կարևորել է երկու երկրների միջև բանկային խոչընդոտների վերացումը: