Լարիջանի.«Ամերիկացի պաշտոնատարները փչացրել են ՀԳՀԾ-ն»
https://parstoday.ir/hy/news/iran-i72273-Լարիջանի._Ամերիկացի_պաշտոնատարները_փչացրել_են_ՀԳՀԾ_ն
Նշելով, որ ամերիկացիների վավերացրած օրինագիծը ՀԳՀԾ-ի խախտում է, Իրանի խորհրդարանի նախագահն ասել է.«Ամերիկացի պաշտոնատարները, որոնք հավակնում են, թե Իրանը չի հարգել ՀԳՀԾ-ն, իրենք իսկ փչացրել են այդ պայմանագիրը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 17, 2017 18:20 Asia/Tehran
  • Լարիջանի.«Ամերիկացի պաշտոնատարները փչացրել են ՀԳՀԾ-ն»

Նշելով, որ ամերիկացիների վավերացրած օրինագիծը ՀԳՀԾ-ի խախտում է, Իրանի խորհրդարանի նախագահն ասել է.«Ամերիկացի պաշտոնատարները, որոնք հավակնում են, թե Իրանը չի հարգել ՀԳՀԾ-ն, իրենք իսկ փչացրել են այդ պայմանագիրը»:

Հինգշաբթի երեկոյան ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը տարբեր պատրվակներով, այդ թվում Իրանի հրթիռային ծրագրի հետ կապի մեջ լինելու պատճառով, պատժամիջոցներ է կիրառել իրանական երկու ընկերությունների և յոթ անձանց նկատմամբ:

ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտումը այդ երկրի վնասը համարելով, Լարիջանին ասել է.«Եթե ԱՄՆ-ը փորձի խափանել ՀԳՀԾ-ն, Իրանը շատ արագ կարող է ՀԳՀԾ-ին նախորդող պայմաններից ավելի հզոր միջուկային դիրքում հայտնվել:

Հերքելով շիական մահիկ ստեղծելու Իրանի մտադրության մասին մի շարք արևմտյան պետությունների հակաքարոզչությունները, Լարիջանին հավաստիացրել է, որ Իրանն այդ մահիկի ստեղծմամբ կայսրության ստեղծմանը չի ձգտում և Մյանմայի մուսուլմանների խնդրի կարգավորմանը ձգտելը և ՀԱՄԱՍ-ին օժանդակելն այդ մասին են վկայում:

Տարածաշրջանում Իրանի վերաբերմունքը խոհեմ բնութագրելով, Լարիջանին ասել է.«Իրանը մի ժամանակ միայնակ էր ահաբեկչության դեմ պայքարում և Սիրիայի ժողովրդին պաշտպանելու հարցում, սակայն այսօր փոխվել են ժամանակները և բոլոր երկրները պայքարում են ահաբեկչության դեմ»: