Իրանի ու Բրիտանիայի ԱԳ նախարարները խորհրդակցեցին բանկային հարաբերությունների և հյուպատոսային կապերի շուրջ
https://parstoday.ir/hy/news/iran-i72391-Իրանի_ու_Բրիտանիայի_ԱԳ_նախարարները_խորհրդակցեցին_բանկային_հարաբերությունների_և_հյուպատոսային_կապերի_շուրջ
ԻԻՀ-ի և Բրիտանիայի ԱԳ նախարարները երկուշաբթի երեկոյան Նյու Յորքում քննարկեցին երկու երկրների միջև հարաբերությունների խորացման ուղիները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2017 03:01 Asia/Tehran
  • Իրանի ու Բրիտանիայի ԱԳ նախարարները խորհրդակցեցին բանկային հարաբերությունների և հյուպատոսային կապերի շուրջ

ԻԻՀ-ի և Բրիտանիայի ԱԳ նախարարները երկուշաբթի երեկոյան Նյու Յորքում քննարկեցին երկու երկրների միջև հարաբերությունների խորացման ուղիները:

Նյու Յորքից ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի և Բրիտանիայի ԱԳ նախարարներն այս հանդիպման ժամանակ ընդգծելով երկու երկրի միջև հարաբերությունների ընդլայնումը, մտքերի փոխանակում կատարեցին երկկողմ տարբեր հարցերի, այդ թվում` բանկային հարաբերությունների և հյուպատոսային կապերի շուրջ:

Բրիտանիայի ԱԳ նախարարն այս հանդիպման ժամանակ նշեց, որ Լոնդոնը հստակ կերպով պաշտպանում է ՀԳՀԾ-ն, ընդգծելով դրա պահպանման ու գործադրման անհրաժեշտությունը:

Իրանի ԱԳ նախարարն այս հանդիպման ընթացքում ընդգծելով ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը և քննադատելով ՀԳՀԾ-ի հարցում ամերիկյան կողմի բարձրացրած աղմուկն, ասաց, որ այդ երկիրը հիշյալ համաձայնագրի դանդաղ գործադրման ազդակն է համարվում:

Տարածաշրջանային հարցերն, այդ թվում Իրաքի, Սիրիայի, Եմենի, Բահրեյնի ու Աֆղանստանի զարգացումները երկու երկրների ԱԳ նախարարների բանակցության մյուս առանցքներից էին, որի ընթացքում կողմերն ընդգծեցին այս տարածաշրջաններում բրտարարքներին վերջ տալու, ինչպես նաև լարվածությունների ու տարաձայնությունների կարգավորման ուղղությամբ երկխոսության նշանակությունը: