Զարիֆ.«Իրանը չի վստահում ԱՄՆ-ին»
https://parstoday.ir/hy/news/iran-i73243-Զարիֆ._Իրանը_չի_վստահում_ԱՄՆ_ին
ԻԻՀ-ի ԱԳ նախարարն ասել է.«ՀԳՀԾ-ն վստահության հողի վրա չի ձևավորվել և Իրանը նույնպես չի վստահում ԱՄՆ-ին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2017 07:31 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանը չի վստահում ԱՄՆ-ին»

ԻԻՀ-ի ԱԳ նախարարն ասել է.«ՀԳՀԾ-ն վստահության հողի վրա չի ձևավորվել և Իրանը նույնպես չի վստահում ԱՄՆ-ին»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, Նյու Յուրքում «Ասիայի միություն» վերլուծական կենտրոնում ունեցած ելույթում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆ հավելել է.«Այժմ ԱՄՆ-ն պետք է հայտարարի ՀԳՀԾ-ի մասին իր որոշումը, որպեսզի ցույց տա արդյոք միջազգային հանրությունը կարող է նրան վստահել թե ոչ»:

«Իրանը միջուկային զենքը իր ազգային շահը չի համարում և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալով Իրանը պայմանների համապատասխան դիրքորոշում կընդունի»,-հավաստել է Զարիֆը:

Բահրեյնում ընդդիմադիրների ճնշումը և Կատարի ու Սաուդյան Արաբիայի միջև առաջացած լարվածությունը Զարիֆը համարել է Միջին Արևելքում Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության արդյունքը, ասելով.«Միջին Արևելքի տարածաշրջանը բանակցությունների կարիք ունի»:

Զարիֆը հավելել է.«Սաուդյան Արաբիան պետք է դուրս գա Իրանին տարածաշրջանում մեկուսացնելու պատրանքից, քանի որ համագործակցությունը անհրաժեշտ է տարածաշրջանի անվտանության ապահովման համար»:

Իրաքից Քրդստանի անջատումը Զարիֆը «Ռազմավարական կարևոր սխալ» է համարել, ասելով.«Այս սխալի հետևանքները միայն Իրաքի Քրդստանով չեն սահմանափակվելու»: