Զարիֆ.«ԱՄՆ շրջափակումները ոչ մի ազդեցություն չեն ունեցել Իրանի միջուկային առաջընթացի վրա»
https://parstoday.ir/hy/news/iran-i73639-Զարիֆ._ԱՄՆ_շրջափակումները_ոչ_մի_ազդեցություն_չեն_ունեցել_Իրանի_միջուկային_առաջընթացի_վրա
Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարն ասել է.«ԱՄՆ-ն բոլոր հնարավոր սահմանափակումները կիրառել է Իրանի դեմ, բայց դրանք ամերիկացիների ուզած արդյունքը չեն տվել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2017 14:52 Asia/Tehran
  • Զարիֆ.«ԱՄՆ շրջափակումները ոչ մի ազդեցություն չեն ունեցել Իրանի միջուկային առաջընթացի վրա»

Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարն ասել է.«ԱՄՆ-ն բոլոր հնարավոր սահմանափակումները կիրառել է Իրանի դեմ, բայց դրանք ամերիկացիների ուզած արդյունքը չեն տվել»:

Global Publishing  պարբերականին տված հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հստակեցրել է.«Երբ ԱՄՆ-ն սկսեց շրջափակումներ սահմանել Իրանի նկատմամբ, Իրանն ընդամենը 200 ցենտրիֆուգ ուներ, բայց երբ ԱՄՆ-ն 2013 թվականին բանակցության մեջ մտավ, Իրանը 20 հազար ցենտրիֆուգ ուներ»:

Նշելով,որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրան-Վեցյակ համաձայնության նպատակը յոթ բանակցող կողմերի շրջանակում մտահոգությունների փարատումն էր, Զարիֆը հավելել է.«Միջազգային հանրությունը ըմբռնել է Իրանի միջուկային համաձայնության արժեքը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի մասնակից երկրների մեծ մասն աջակցելով այս համաձայնությանը ընդգծել են միջուկային գործարքը կնքած  երկրների կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը հարգվելու անհրաժեշտությունը»:

Իրանի ԱԳ նախարարը մերժել է ՀԳՀԾ-ի շուրջ վերստին բանակցելու ԱՄՆ-ի դիմումը: