Իրանը դատապարտել է Պակիստանի Բալուչեստանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը
https://parstoday.ir/hy/news/iran-i73957-Իրանը_դատապարտել_է_Պակիստանի_Բալուչեստանում_տեղի_ունեցած_ահաբեկչական_պայթյունը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է հինգշաբթի երեկոյան Պակիստանի Բալուչեստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2017 04:06 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Պակիստանի Բալուչեստանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է հինգշաբթի երեկոյան Պակիստանի Բալուչեստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին դատապարտելով հինգշաբթի երեկոյան Պակիստանի Բալուչեստան նահանգի շիաների կենտրոններից մեկում իրականացված և տասնյակ զոհեր ու վիրավորներ խլած ահաբեկչական պայթյունը, ցավակցել է Պակիստանի կառավարությանն ու ժողովրդին և  պայթյունի զոհերի հարազատներին:

«Ռոյտերզ» լրատվական գործակալությունը Քուվեյթեից հղում կատարելով Պակիստանի իշխանություններին հաղորդել է, որ հինգշաբթի օրն այդ երկրի հարավ-արևմուտքում  Սուֆիան  ուխտավայրի դեմ ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 18-ի: Պակիստանի Բալուչեստան նահանգում էթնիկ  հողի վրա իրականացված հարձակման հետևանքով վիրավորվել է ավելի քան 30 մարդ:

«Ռոյտերզ»-ը հաղորդել է, որ ահաբեկչական հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻԼԻՊ-ը: