Բորուջերդի.«ԱՄՆ Կոնգրեսը չի կարող հայտարարել, որ Իրանը հավատարիմ չէ ՀԳՀԾ-ին»:
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ընդգծել է.«Քանի որ ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է,որ Իրանը հավատարիմ է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին, ԱՄՆ Կոնգրեսը չի կարող հայտարարել,որ Թեհրանը հավատարիմ չէ այս համաձայնությանը»:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը՝ Ալլաեդդին Բորուջերդին ասել է.«Դոնալդ Թրամփը սիոնիստների ճնշումների տակ ներքաշվել է այնպիսի խաղի մեջ,որ վերջում ինքն է լինելու այդ խաղի գլխավոր պարտվողը»:
«Վաշինգտոն Պոստ» թերթը գրել է.«Հավանաբար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի միջուկային համաձայնության մասին որոշումը թողնի ԱՄՆ Կոնգրեսին և փորձի այնպես անել ,որպեսզի կոնգրեականները չեղարկեն միջուկային գործարքը»:
Իրանի իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը հավելել է.«ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ն խախտելով փորձում է Իրանին ճնշման տակ դնել»: