Ռոհանի .«ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում միակ տուժողը ԱՄՆ-ն է լինելու»
https://parstoday.ir/hy/news/iran-i74417-Ռոհանի_._ՀԳՀԾ_ից_հրաժարվելու_դեպքում_միակ_տուժողը_ԱՄՆ_ն_է_լինելու
Նշելով, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հրաժարվելու դեպքում միակ տուժողը լինելու է ԱՄՆ-ն, ԻԻՀ նախագահն ասել է .«Իրանն իր նպատակների իրականացման հարցում ոչ մի խնդրի չի բախվելու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2017 13:19 Asia/Tehran

Նշելով, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հրաժարվելու դեպքում միակ տուժողը լինելու է ԱՄՆ-ն, ԻԻՀ նախագահն ասել է .«Իրանն իր նպատակների իրականացման հարցում ոչ մի խնդրի չի բախվելու»:

«Այսօր աշխարհը հաստատում է Իրանի ընտրած ուղին: Նույնիսկ Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցները նրա կողքին չեն».ասել է Հասան Ռոհանին:

«Եթե ԱՄՆ-ն Իսլամական հեղափոխության Պահակազորի դեմ որևէ քայլ անի, դա մեծ սխալ է լինելու: Ամերիկացիներին Պահակազորն է զայրացրել , որովհետև այդ կառույցը ծրագրված կարգով օգնել է Իրաքի, Սիրիայի և Լիբանանի ժողովուրդներին և ծնկի է բերել ԻԼԻՊ-ին». նշել է ԻԻՀ նախագահը:

Հասան Ռոհանիի խոսքերով, այսօր Իրանում ՀԳՀԾ-ի կողմնակիցներն ու ընդդիմադիրները կանգնած են կողք-կողքի և միաձայն են:

Անդրադառնալով Իրաքի Քուրդիստանի տարածքում անջատման հանրաքվեի անցկացմանը, ԻԻՀ նախագահն ասել է .«Իրաքի Քուրդիստանի տարածքի պատասխանատուները մեծ սխալ են գործել և պետք է պատասխան տան դրա համար, սակայն քրդերը ՝ որպես տարածաշրջանի խաղաղ բնակիչներ, հարգանքի են արժանի»: