Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ. Իրանն ամերիկացիների թակարդը չի ընկնի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ԱՄՆ-ի քաղաքական այրերի քայլերը ամբոխավարական ու հատվածային բնութագրելով, ասաց. «ԻԻՀ-ն համբերատարությամբ հետևում է բոլոր քայլերին և համաձայն ժողովրդի շահերի որոշում կընդունի»:
«Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լառիջանին ուրբաթ օրը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի օդանավակայան ժամանելիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի անհավատարմությունը չհաստատվելու կապակցությամբ, նշեց. «Իրանը չի հավանում ամբոխավարական ու հավտվածային այն քայլերը, որոնց դիմում են ԱՄՆ-ի քաղաքական այրերը ու նման քայլերի պատճառով իրեն ամերիկացիների թակարդը նետելու որևէ պատճառ չի տեսնում»:
«Եվրոպայի ու այլ երկրների պատասխանատուներ պախարակել են ՀԳՀԾ-ի հանդեպ Թրամփի պահվածքը և հիմա Իրանի համար լավ առիթ է ստեղծվել, որպեսզի նոր քայլեր ձեռնարկի»,-հայտարարեց Լառիջանին ընդգծելով, որ Թրամփի հայտարարությունները նաև վնասում են ամերիկացիներին:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը Ռուսաստանում Համաշխարհային միջխորհրդարանական 137-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակների հետ կապված ասաց. «Նկատի առնելով տարածաշրջանում տիրող ու նաև միջազգային պայմանները քաղաքական խորհրդակցություններն ու երկխոսությունները կարող են աշխարհին ապահով պայմաններ պարգևել»:
Աշխարհի ավելի քան 150 երկրների խորհրդարանական պատվիրակությունների մասնակցությամբ Համաշխարհային միջխորհրդարանական հնգօրյա նստաշրջանը «Կրոնական ու էթնիկային երկխոսության միջոցով խաղաղության ու մշակութային բազմազանության ամրապնդման» կարգախոսով շաբաթ օրն իր աշխատանքը կսկսի Սանկտ Պետերբուրգում: