Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ. Իրանն ամերիկացիների թակարդը չի ընկնի
https://parstoday.ir/hy/news/iran-i74571-Իրանի_իսլամական_խորհրդարանի_նախագահ._Իրանն_ամերիկացիների_թակարդը_չի_ընկնի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ԱՄՆ-ի քաղաքական այրերի քայլերը ամբոխավարական ու հատվածային բնութագրելով, ասաց. «ԻԻՀ-ն համբերատարությամբ հետևում է բոլոր քայլերին և համաձայն ժողովրդի շահերի որոշում կընդունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2017 10:08 Asia/Tehran
  • Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ. Իրանն ամերիկացիների թակարդը չի ընկնի

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ԱՄՆ-ի քաղաքական այրերի քայլերը ամբոխավարական ու հատվածային բնութագրելով, ասաց. «ԻԻՀ-ն համբերատարությամբ հետևում է բոլոր քայլերին և համաձայն ժողովրդի շահերի որոշում կընդունի»:

«Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լառիջանին ուրբաթ օրը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի օդանավակայան ժամանելիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի անհավատարմությունը չհաստատվելու կապակցությամբ, նշեց. «Իրանը չի հավանում ամբոխավարական ու հավտվածային այն քայլերը, որոնց դիմում են ԱՄՆ-ի քաղաքական այրերը ու  նման քայլերի պատճառով իրեն ամերիկացիների թակարդը նետելու որևէ պատճառ չի տեսնում»:

«Եվրոպայի ու այլ երկրների պատասխանատուներ պախարակել են ՀԳՀԾ-ի հանդեպ Թրամփի պահվածքը և հիմա Իրանի համար լավ առիթ է ստեղծվել, որպեսզի նոր քայլեր ձեռնարկի»,-հայտարարեց Լառիջանին ընդգծելով, որ Թրամփի հայտարարությունները նաև վնասում են ամերիկացիներին:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը Ռուսաստանում Համաշխարհային միջխորհրդարանական 137-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակների հետ կապված ասաց. «Նկատի առնելով տարածաշրջանում տիրող ու նաև միջազգային պայմանները քաղաքական խորհրդակցություններն ու երկխոսությունները կարող են աշխարհին ապահով պայմաններ պարգևել»:

Աշխարհի ավելի քան 150 երկրների խորհրդարանական պատվիրակությունների մասնակցությամբ Համաշխարհային միջխորհրդարանական հնգօրյա նստաշրջանը «Կրոնական ու էթնիկային երկխոսության միջոցով խաղաղության ու մշակութային բազմազանության ամրապնդման» կարգախոսով շաբաթ օրն իր աշխատանքը կսկսի Սանկտ Պետերբուրգում: