Լարիջանի.«Իրանը և Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունեն հակաահաբեկչական պայքարում»
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ընդգծելով Իրանի և Ռուսաստանի դերակատարությունը հակահաբեկչական պայքարում ասել է.-«Իրանը և Ռուսաստանը համոզված են, որ Սիրիայի ճգնաժամը պետք է կարգավորել քաղաքական գործընթացով և այդ նպատակով նախաձեռնել են Աստանայի բանակցությունները»:
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում կայացած «Համաշխարհային միջխորհրդարանական միության» նիստի շրջանակում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ընդգծել է, որ պետք է իրական պայքար մղել ահաբեկչության դեմ: Նա ասել է.-«Որոշ ԶԼՄ-ներ ահաբեկչության դեմ պայքարի մասին են խոսում, սակայն նրանք ֆինանսական և սպառազինական օգնություն են ցուցաբերում ահաբեկիչներին և փորձում են խաբել հանրությանը»:
«Աստանայի բանակցություններին ներկա երկրները վճռակամ են հակահաբեկչական պայքարում և բանակցություններն հաջող են ընթանում».- ասել է Ալի Լարիջանին:
Կարևորելով Իրան և Ռուսաստան տնտեսական հարաբերությունների ընդլայնումը, Ալի Լարիջանին ասել է.-«Իրանի և Ռուսաստանի պաշտոնատարները բանակցում են Իրանի միջուկային խաղաղանպատակ գոծունեության, Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի քայլերի չեզոքացման, ահաբեկչության դեմ պայքարի և երկու երկրի համագործակցությունների ընդլայնման հարցերի շուրջ»:
Համաշխարհային միջխորհրդարանական միության նիստին մասնակցելու նպատակով, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը մեկնել է Ռուսաստան: Նիստը մեկնարկել է հոկտեմբերի 14-ին՝ Սանկտ Պետերբուրգում: