Լարիջանի.«Իրանը և Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունեն հակաահաբեկչական պայքարում»
https://parstoday.ir/hy/news/iran-i74623-Լարիջանի._Իրանը_և_Ռուսաստանը_կարևոր_դերակատարություն_ունեն_հակաահաբեկչական_պայքարում
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ընդգծելով Իրանի և Ռուսաստանի դերակատարությունը հակահաբեկչական պայքարում ասել է.-«Իրանը և Ռուսաստանը համոզված են, որ Սիրիայի ճգնաժամը պետք է կարգավորել քաղաքական գործընթացով և այդ նպատակով նախաձեռնել են Աստանայի բանակցությունները»:
(last modified 2026-02-09T04:56:00+00:00 )
Հոկտեմբեր 14, 2017 10:42 Asia/Tehran
  • Լարիջանի.«Իրանը և Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունեն հակաահաբեկչական պայքարում»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ընդգծելով Իրանի և Ռուսաստանի դերակատարությունը հակահաբեկչական պայքարում ասել է.-«Իրանը և Ռուսաստանը համոզված են, որ Սիրիայի ճգնաժամը պետք է կարգավորել քաղաքական գործընթացով և այդ նպատակով նախաձեռնել են Աստանայի բանակցությունները»:

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում կայացած «Համաշխարհային միջխորհրդարանական միության» նիստի շրջանակում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ընդգծել է, որ պետք է իրական պայքար մղել ահաբեկչության դեմ: Նա ասել է.-«Որոշ ԶԼՄ-ներ ահաբեկչության դեմ պայքարի մասին են խոսում, սակայն նրանք ֆինանսական և սպառազինական օգնություն են ցուցաբերում  ահաբեկիչներին և փորձում են խաբել հանրությանը»:

«Աստանայի բանակցություններին ներկա երկրները վճռակամ են հակահաբեկչական պայքարում և բանակցություններն հաջող են ընթանում».- ասել է Ալի Լարիջանին:

Կարևորելով Իրան և Ռուսաստան տնտեսական հարաբերությունների ընդլայնումը, Ալի Լարիջանին  ասել է.-«Իրանի և Ռուսաստանի պաշտոնատարները բանակցում են Իրանի միջուկային խաղաղանպատակ գոծունեության, Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի քայլերի չեզոքացման, ահաբեկչության դեմ պայքարի և երկու երկրի համագործակցությունների ընդլայնման հարցերի շուրջ»:

Համաշխարհային միջխորհրդարանական միության նիստին մասնակցելու նպատակով, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը մեկնել է Ռուսաստան: Նիստը մեկնարկել է հոկտեմբերի 14-ին՝  Սանկտ Պետերբուրգում: