Լարիջանին կարևորել է ԱՄՆ-ի քայլերի դեմ տարածաշրջանի երկրների միասնությունը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը արդյունավետ գնահատելով տարածաշրջանի կայունության ու անվտանգության հաստատման գործում Հայաստանի դերակատարությունը, ասելով.«ԱՄՆ-ի պատճառով ստեղծված լարված իրավիճակում, չափազանց կարևոր է տարածաշրջանի երկրների միասնականությունը»:
ՌԴ-ի Սանտ Պետերբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանն, Ալի Լարիջանին ասել է .«ԱՄՆ-ը շարունակաբար խախտում է ՀԳՀԾ-ն: Ամերիկացինքերի քայլերը խնդիրներ են հարուցելու աշխարհի համար»:
«Երկու երկրի բիզնես ոլորտի գործիչների ակտիվացման արդյունքում, հնարավոր կլինի զարգացնել առևտրա-տնտեսական հարաբերությունները».ավելացրել է Լարիջանին:
Տարաշարջանի կայունության ու անվտանգության գործում Իրանի դերակատարությունը որոշիչ գնահատելով, Արա Բաբլոյանը հավաստել է.«Հայաստանը մշտապես Իրանի նկատմամբ կայուն դիրքորոշում ու քաղաքականություն է ունեցել և պաշտպանել է Իրանին»:
ՀՀ ԱԺ նախագահը հայտնել է, որ առևտրի ազատ գոտու ստեղծումը նպաստելու է Իրանի և Հայաստանի առևտրական հարաբերությունների ամրապնդմանը: Նա համդես է եկել Իրանի հետ տնտեսական կապերի խորացման ցանկությամբ: