Ռոհանի. ԱՄՆ-ի վարչակազմը ՀԳՀԾ-ի դեմ պայքարում միայնակ է մնացել
ԻԻՀ նախագահը նշել է, որ ՀԳՀԾ- ի դեմ պայքարում ԱՄՆ-ի վարչակազմի միայնակ մնալն իսլամական Իրանի նվաճումներից է:
Հասան Ռոհանին երկուշաբթի օրը Թեհրանում Պայքարող հոգևորականության հավաքականության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նմել է, որ ՀԳՀԾ-ն արժեքավոր համաձայնություն է, որն ազգային միաձայնության, ժողովրդի հովանավորության և Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ղեկավարության արդյունքն էր:
Աանդրադառնալով շրջափակումների վերացման համար ստեղծված առիթներին, շրջափակումների չեղարկմանը, բանկային հարաբերությունների բնագավառում խնդիրների հետզհետե կարգավորմանը, արտաքին ներդրման մեծ ծավալներին ու աշխարհի տարբեր երկրների կողմից կատարված ֆինանսական հատկացումներին, Ռոհանին հավելել է. «Քաղաքական տեսակետից էլ ՀԳՀԾ-ն հարվածելու հարցում ԱՄՆ-ի միայնակ մնալը և ՀԳՀԾ-ն պաշտպանելու և Իրանի համագործակցությունը շարունակելու ուղղությամբ միջազգային հանրության, հատկապես Եվրոպայի և 5+1 խմբի մյուս անդամների միաձայնությունը մեկ այլ նվաճում է համարվում իսլամական Իրանի համար»:
«Իրանի կառավարությունը բխել է ժողովրդի կամքից և միևնույն ժամանակ իրեն պարտավորված է զգում գործադրել իսլամական հրամանները»,-հայտարարել է ԻԻՀ նախագահն, իսլամն ու հանրապետությունը համարելով իսլամական համակարգի ամուր հիմնասյունն ու ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու արժեքավոր հիշատակը: