Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության ղեկավարը Հանդիպել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարին
Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության ղեկավարը և Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը հանդիպել են Բեյրութում և միասին զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, հինգշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում Աբդոլալի Ալի Ասգարին և Սեյեդ Հասան Նասրոլլահը խորհրդակցել են Սիրիայի, Իրաքի ու Լբանանի զարգացումների և դիմադրության ճակատի վերջին հաղթանակների մասին:
Անդրադառնալով դիմադրության ճակատում լրատվամիջոցների դերին Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության ղեկավարը և Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը շեշտել են.«Ճակատներւմ զինյալների կողքին դիմադրության լրատվամիջոցների ներկայությունը մեծ դեր է ունեցել ձեռ վերջին հաղթանակների հարցում»:
Երկուշաբթի օրը Սիրիա կատարած այցից հետո Աբդոլալի Ալի Ասգարին մեկնել է Լիբանան՝ այդ երկրի քաղաքական պաշտոնյաների ու լրատվական դաշտի մի խումբ պատասխանատուների հետ հանդիպման նպատակով: