Էրաղչի .«ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումն անընդունելի է»
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալն անընդունելի է համարել ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը:
Մոսկվայում անցկացվող միջուկային զենքերի չտարածման գագաթնաժողովի ընթացքում, Աբբաս Էրաղչին քննադատել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումն , ասելով.«ԱՄՆ-ը չի կատարում Միջուկային համաձայնության հարցում իր պարտավորությունները և բազմիցս խախտել է համաձայնության բովանդակությունը ՝ դիմելով քայլերի, որոնք դեմ են համաձայնության ոգուն» : Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությունը:
«ՀԳՀԾ-ի 26 , 28 և 29-րդ հոդվածներում, ԱՄՆ-ը հանձնառու է եղել իրականացնել համաձայնությունը ՝ զերծ մնալով շրջափակումների վերացման արդյունքում Իրանի շահերին վնասող ցանկացած քայլից : Սակայն առ այսօր Վաշինգտոնը չի իրականացրել այդ հոդվածները»-հավաստել է Էրաղչին:
Նշելով, որ Իրանը կատարել է միջուկային համաձայնության հոդվածները, ինչը հաստատվել է նաև ՄԱԳԱՏԷ-ի կողմից, ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալն ավելացրել է .«Հնարավոր չէ վերստին բանակցել ՀԳՀԾ--ի շուրջ , կամ լրացուցիչ հոդվածներ ավելացնել դրան»: