Էրաղչի .«Աշխարհն աջակցում է ՀԳՀԾ-ին»
https://parstoday.ir/hy/news/iran-i75120-Էրաղչի_._Աշխարհն_աջակցում_է_ՀԳՀԾ_ին
Իրավական ու միջազգային հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Աշխարհն է աջակցում ՀԳՀԾ-ին: Այդ իրողությունը մեկ անգամ ևս կարևորվել է Մոսկվայի միջուկային զենքերի չտարածման համաժողովում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2017 08:34 Asia/Tehran
  • Էրաղչի .«Աշխարհն աջակցում է ՀԳՀԾ-ին»

Իրավական ու միջազգային հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Աշխարհն է աջակցում ՀԳՀԾ-ին: Այդ իրողությունը մեկ անգամ ևս կարևորվել է Մոսկվայի միջուկային զենքերի չտարածման համաժողովում»:

Հոկտեմբերի 22-ին ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, Սեյյեդ Աբբաս Էրաղչին դրական է գնահատել Մոսկվայում կայացած համաձայնության և Ռուսաստանի պետայրերի հետ բանակցությունների արդյունքներն, ասելով.«Հանդիպումներում նշվել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը վերստին քննարկման ենթակա չէ և ընդունելի չէ որևէ լրացուցիչ հայտարարություն: ՀԳՀԾ-ի պահպանումը կարևորվել է նաև համաժողովի մասնակիցների կողմից»:

«Դոնալդ Թրամփի հակաիրանական դիրքորոշման պատճառով, ԱՄՆ-ն հայտնվել է համաշխարհային մեկուսացման մեջ: Համաշխարհային կազմակերպությունները և տարբեր երկրներ կողմ են ՀԳՀԾ-ի պահպանմանը».-հավաստել է Էրաղչին:

Հոկտեմբերի 21-ին ավարտվել է Մոսկվայի միջուկային զենքերի չտարածման  համաժողովը: