Հոկտեմբեր 26, 2017 18:09 Asia/Tehran
  • Իրանն ահաբեկչության դեմ պայքարի առաջատար երկիրն է

Իրաքի ազգային անվտանգության հարցերի խորհրդական և ժողովրդական հավաքազորային ուժերի ղեկավարն ասել է .«ԻԻՀ-ն ահաբեկչության դեմ պայքարի առաջատար երկիրն է»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության թղթակցին տված հարցազրույցում, Ֆալեհ Ալ-Ֆայազն ասել է .«Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի առաջին իսկ օրերից, Իրանը եղել է իրաքյան ուժերին աջակցող առաջին երկիրը»:

Հաշդ Ալ-Շաաբի ուժերի դեմ ԱՄՆ պետքարտուղար՝ Ռեքս Թիլերսոնի խոսքերը հերքելով, Իրաքի ազգային անվտանգության հարցերի խորհրդականն ասել է. «Ամերիկացի պետայրն Իրաքի ժողովրդական հավաքազորային ուժերի մասին կարծիք հայտնելու իրավունք չունի: Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին ևս դա համարում է  երկրի ներքին գործերին միջամտություն»: 

«Ժողովրդական հավաքազորային ուժերն Իրաքի ժողովրդի ներկայացուցիչներն են, որոնք պատասխանելով կրոնական այրերի ցանկությանը, պաշտպանել են իրենց հայրենիքն ու սրբությունները».ասել է Ֆալեհ Ալ-Ֆայազը:

 

Պիտակ