Առաջիկա չորեքշաբթի Պուտինը կժամանի Թեհրան
https://parstoday.ir/hy/news/iran-i75332-Առաջիկա_չորեքշաբթի_Պուտինը_կժամանի_Թեհրան
Թեհրանում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ բանակցություններին մասնակցելու նպատակով, առաջիկա չորեքշաբթի օրը կժամանի Թեհրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2017 04:03 Asia/Tehran
  • Առաջիկա չորեքշաբթի Պուտինը կժամանի Թեհրան

Թեհրանում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ բանակցություններին մասնակցելու նպատակով, առաջիկա չորեքշաբթի օրը կժամանի Թեհրան:

Լևոն Ճաղարյանը հինգշաբթի օրը «Մեհր» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է. «Ուղևորության ընթացքում Պուտինն Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ բանակցություններին մասնակցելուց բացի նաև երկկողմ բանակցություններ կունենա իրանցի պաշտոնատարների հետ»:

Եռակողմ բանակցություններին մասնակցելու նպատակով նույն օրը Թեհրան կժամանի Ադրբեջանի նախագահը: