Վելայաթի.«Իրանն աջակցում է Լիբանանին»
https://parstoday.ir/hy/news/iran-i75650-Վելայաթի._Իրանն_աջակցում_է_Լիբանանին
Ուրբաթ օրը, Լիբանանի վարչապետ Սաադ Ալ-Հարիրիի հետ Բեյրությում կայացած հանդիպման ժամանակ միջազգային հարցերով Իրանի մեծարգո առաջնորդի խորհրդականը շեշտել է.«ԻԻՀ-ն աջակցելու է Լիբանանի կոալիցիոն կառավարությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2017 14:06 Asia/Tehran
  • Վելայաթի.«Իրանն աջակցում է Լիբանանին»

Ուրբաթ օրը, Լիբանանի վարչապետ Սաադ Ալ-Հարիրիի հետ Բեյրությում կայացած հանդիպման ժամանակ միջազգային հարցերով Իրանի մեծարգո առաջնորդի խորհրդականը շեշտել է.«ԻԻՀ-ն աջակցելու է Լիբանանի կոալիցիոն կառավարությանը»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, այդ հանդիպման ընթացքում Ալի Աքբար Վելայաթին ու Սաադ Ալ-Հարիրին կարևորել են Իրանի ու Լիբանանի հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպուման ավարտից հետո լրագրողների հետ հանդպման ընթացքում, ընդգծելով Իրանի ու ԼԻբանանի միջև լավ ու կառուցողական հարաբերությունների առկայությունը, միջազգային հարցերով Իրանի մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«ԻԻՀ-ն մշտապես աջակցել է Լիբանանի անկախությանը»:

Ալի Աքբար Վելայաթին գնահատել է վերջերս ահաբեկիչների դեմ պայքարում Լիբանանի արձանագրած հաղթանակները և այդ կապակացությամբ շնորհավերել է Լիբանանի կառավարությանը, ժողովրդին և բանակի ու դիմադրության ուժերին:

Դիմադրության առաջնորդների համաշխարհային միության նստաշրջանին մասնակցելու և Լիբանանի պաշտոնատարների հետ հանդիմնամ նպատակով հինգշաբթի օրը Լիբանան է մեկնել միջազգային հարցերով Իրանի մեծարգո առաջնորդի խորհրդականը: