Ղասեմի. Հարիրի ելույթն ու հրաժարականը տարածաշրջանում լարվածություն հարուցելու նոր սցենար
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականը Լիբանանում ու տարածաշրջանում լարվածություն ստեղծելու նոր սցենարի ապացույցն է:
Շաբաթ օրը, մերժելով Իրանի տարածաշրջանային դերակատարության դեմ Հարիրիի հայտարարությունները Բահրամ Ղասեմին ասել է. «Լիբանանի հրաժարված վարչապետի կողմից Իրանի դեմ սիոնիստների, սաուդցիների ու ամերիկացիների անհիմն ու ստահող մեղադրանքների կրկնվելը վկայում է այն մասին, որ այս հրաժարականը Լիբանանում ու տարածաշրջանում նոր լարվածություն առաջացնելու նոր սցենար է: Սակայն Լիբանանի դիմադրող ժողովուրդը թիկունքում կթողնի նաև այս փուլը»:
«Իրանը մշտապես ձգտել է տարածաշրջանի երկրներում խաղաղության ու կայունության պահպանմանը և իր շահերը գտնում է հարևան երկրներում ու տարածաշրջանում անվտանգության ու կայունության և տնտեսական ծաղկման մեջ: Այդ պատճառով Իրանն իր տարածաշրջանային քաղաքականության մեջ առաջնային տեղ է հատկացրել հանուն բոլոր երկրներում անդորրի հաստատման, անապահովության, անկայունության ու ահաբեկչական խմբերի դեմ պայքարին»,-հավելել է Ղասեմին:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ Սաադ Հարիրիի անսպասելի հրաժարականն ու դ«ա մասին մեկ այլ երկրում հայտարարվելը ոչ միայն ցավ ու զարմանք է պատճառում, այլ վկայում է այն մասին, որ վերջինս խաղում է տարածաշրջանի թշնամիների նախագծած ծրագրով: «Այս ասպարեզում շահողը Սիոնիստական ռեժիմն է, որն իր գոյությունը մեկնաբանում է տարածաշրջանի իսլամական երկրներում լարվածությամբ». ասել է նա: