Ղասեմի. Հարիրի ելույթն ու հրաժարականը տարածաշրջանում լարվածություն հարուցելու նոր սցենար
https://parstoday.ir/hy/news/iran-i75696-Ղասեմի._Հարիրի_ելույթն_ու_հրաժարականը_տարածաշրջանում_լարվածություն_հարուցելու_նոր_սցենար
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականը Լիբանանում ու տարածաշրջանում լարվածություն ստեղծելու նոր սցենարի ապացույցն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2017 04:07 Asia/Tehran
  • Ղասեմի. Հարիրի ելույթն ու հրաժարականը տարածաշրջանում լարվածություն հարուցելու նոր սցենար

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականը Լիբանանում ու տարածաշրջանում լարվածություն ստեղծելու նոր սցենարի ապացույցն է:

Շաբաթ օրը, մերժելով Իրանի տարածաշրջանային դերակատարության դեմ Հարիրիի   հայտարարությունները Բահրամ Ղասեմին ասել է. «Լիբանանի հրաժարված վարչապետի կողմից Իրանի դեմ սիոնիստների, սաուդցիների ու ամերիկացիների անհիմն ու ստահող մեղադրանքների կրկնվելը վկայում է այն մասին, որ այս հրաժարականը Լիբանանում ու տարածաշրջանում նոր լարվածություն առաջացնելու նոր սցենար է: Սակայն Լիբանանի դիմադրող ժողովուրդը   թիկունքում կթողնի նաև այս փուլը»:

«Իրանը մշտապես ձգտել է տարածաշրջանի երկրներում խաղաղության ու կայունության պահպանմանը և իր շահերը գտնում է հարևան երկրներում ու տարածաշրջանում անվտանգության ու կայունության և տնտեսական ծաղկման մեջ: Այդ պատճառով Իրանն իր տարածաշրջանային քաղաքականության մեջ առաջնային տեղ է հատկացրել հանուն բոլոր երկրներում անդորրի հաստատման, անապահովության, անկայունության ու ահաբեկչական խմբերի դեմ պայքարին»,-հավելել է Ղասեմին:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ Սաադ Հարիրիի անսպասելի հրաժարականն ու դ«ա մասին մեկ այլ երկրում հայտարարվելը ոչ միայն ցավ ու զարմանք է պատճառում, այլ վկայում է այն մասին, որ վերջինս խաղում է տարածաշրջանի թշնամիների նախագծած ծրագրով:  «Այս ասպարեզում շահողը Սիոնիստական ռեժիմն է, որն իր գոյությունը մեկնաբանում է տարածաշրջանի իսլամական երկրներում լարվածությամբ». ասել է նա: