Նոյեմբեր 06, 2017 16:07 Asia/Tehran
  • Վելայաթի. Ահաբեկչության պայքարի ճանապարհին Իրանը կանգնած է Սիրիայի կողքին

Միջազգային հարցերում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալիաքբար Վելայաթին Դամասկոսում հանդիպում ու զրույց է ունեցել Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ա Ալ Մոալեմի հետ:

Միջազգային հարցերում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականը կիրակի օրը Լիբանան կատարած ուղևորության և այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպման ավարտին ցամաքային սահմանով Լիբանանից մեկնել է Սիրիա:

Երկուշաբթի օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ալի Աքբար Վելայաթին և Վալիդ Ալ-Մոալեմն ընդգծել են ահաբեկչության ու դրա հովանավորների դիմաց դիմադրության առանցքի հաջողություններն ընդլայնելու նպատակով երկու երկրի միջև համախոհության ու համադրման ամրապնդման անհրաժեշտությունը:

Միջազգային հարցերում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն այս հանդիպման ժամանակ ասել է. «ԻԻՀ-ն բոլոր բնագավառներում ու հատկապես ահաբեկչության դեմ պայքարի հարցում շարունակելու է պաշտպանել ու աջակցել Սիրիային»:

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոալեմը Դեյր-Էլ-Զոր քաղաքի լիարժեք ազատագրման ուղղությամբ Սիրիայի և դիմադրության առանցքի քաղաքական ու ռազմական վերջին հաղթանակներից զեկույց ներկայացնելով, ասել է. «Մինչև ահաբեկչության ու դրա պաշտպանների դեմ լիարժեք հաղթանակը, Սիրիայում խաղաղության ու կայունության վերականգնումն ու Սիրիայի տարածքի մաքրագործումը, Սիրիան իր բարեկամ ու դաշնակից երկրների աջակցությամբ ու հովանավորությամբ շարունակելու է այս չար երևույթի դեմ պայքարը»:

 

Պիտակ