Գեներալ Հաթամի.«Իրանը Պակիստանի անվտանգությունն իր անվտանգությունն է համարում»
https://parstoday.ir/hy/news/iran-i75807-Գեներալ_Հաթամի._Իրանը_Պակիստանի_անվտանգությունն_իր_անվտանգությունն_է_համարում
Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարը շեշտել է.«Տարածաշրջանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումն Իրանի արտաքին քաղաքականության կայուն սկզբունքներն են համարվում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2017 13:20 Asia/Tehran

Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարը շեշտել է.«Տարածաշրջանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումն Իրանի արտաքին քաղաքականության կայուն սկզբունքներն են համարվում»:

Երեքշաբթի, Պակիստանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Ղամար Ջավիդ Բաջվայի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին բրիգադային գեներալ Ամիր Հաթամին նշել է.«Տարածաշրջանային ու վերտարածաշրջանային մի շարք երկրներ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի սադրանքների ծուղակն են ընկել և Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի ձևավորմամբ և Եմենում պատերազմի հրահրմամբ, ձգտում են ճգնաժամեր ստեղծել ու մասնատել տարածաշրջանի երկրները»:

«ԱՄՆ-ի կառավարության կողմից հակաահաբեկչական պայքարը պատրվակ է իսլամական երկրներին տիրելու համար»,- հավելել է նա:

Գեներալ Հաթամին ասել է.«Իրանն իր ողջ կարողություններն ու ներուժը կօգտագործի տարածաշրջանի անվտանգության ու երկրների տարածքային ամբողջականության պահպանման համար»:

Անդրադառնալով իսլամական երկրների ներուժին, տարածաշրջան խնդիրների կարգավորման հարցում Ղամար Ջավին Բաջվան կարևորել է բանակցությունների ու միաբանության անհրաժեշտությունը:

Կիրակի օրը ԻԻՀ-ի հետ ռազմական համագործակցությունների ընդլայնման հարցով Թհրան է ժամանել Պակիստանի բանակի ցամաքային ուժերի հրամանատարը: