Զարիֆ. Հարիրիի հրաժարականի համար ներքին պատճառ գոյություն չունի
https://parstoday.ir/hy/news/iran-i75829-Զարիֆ._Հարիրիի_հրաժարականի_համար_ներքին_պատճառ_գոյություն_չունի
ԻԻՀ ԱԳ նախարարը երեքշաբթի օրն «Իրան Պրես»-ի հետ զրույցի ժամանակ արձագանքելով Լիբանանի վարչապետ Սաըդ Հարիրիի հրաժարականին, ասել է. «Բոլոր փաստերը վկայում են, որ այս հրաժարականի համար Լիբանանում որևէ պատճառ գոյություն չի ունեցել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2017 04:02 Asia/Tehran
  • Զարիֆ. Հարիրիի հրաժարականի համար ներքին պատճառ գոյություն չունի

ԻԻՀ ԱԳ նախարարը երեքշաբթի օրն «Իրան Պրես»-ի հետ զրույցի ժամանակ արձագանքելով Լիբանանի վարչապետ Սաըդ Հարիրիի հրաժարականին, ասել է. «Բոլոր փաստերը վկայում են, որ այս հրաժարականի համար Լիբանանում որևէ պատճառ գոյություն չի ունեցել»:

Սաադ Հարիրին անցած շաբաթ օրը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում անակնկալ կերպով հայտարարեց Լիբանանի վարչապետի լիազորությունները վայր դնելու մասին:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականի պատճառները պարզելու համար, պետք է սպասել նրա վերադարձին ու բացատրությանը: Նա  հույս է  հայտնել, որ Լիբանանի ժողովուրդը, խորհրդարանը, կառավարությունն ու նախագահը համատեղ ջանքերով ու համադրմամբ այդ երկրում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ ջանքեր կգործադրեն»:

«Դժբախտաբար տարածաշրջանի որոշ երկրներ չեն հանդուրժում տարածաշրջան կայունությունը»,-հայտարարել է Զարիֆն ընդգծելով, որ կառավարության ձևավորմամբ ու նախագահի ընտրությամբ, Լիբանանում կայունության վերականգնման ուղղությամբ կարևոր քայլ վերցվեց:

ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև երեքշաբթի օրը Ռուսաստանի և Բրիտանիայի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցին:  «Տարածաշրջանային վտանգավոր զարգացումներն ու հատկապես սաուդցի պաշտոնատարների անհիմն և ՄԱԿ-ի հռչակագրին ու միջազգային իրավունքին հակասող հայտարարություններն այդ բանակցությունների գլխավոր առանցքն են կազմել». ասել է նա:

«ԻԻՀ-ն մշտապես հավատացած է եղել, որ պետք է ջանք գործադրել  քաղաքական լուծման հանգելու ուղղությամբ, իսկ ռազմական քայլերը որևէ արդյունքի չեն հանգելու»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարը: