Լարիջանի.«Տարածաշրջանի ճգնաժամերը Սիոնիստական ռեժիմի համար հնարավորություններ են համարվում»
Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Տարածաշրջանային ճգնաժամերը, Եմենում, Սիրիայում և Լիբանանում անցնող դեպքերը լավ հանարավորություն են ստեղծել Սիոնիստական ռեժիմի համար»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ չորեքշաբթի օրը Ստամբուլում Պակիստանի Սենատի պաշտպանական կոմիտեի նախագահ Մաշահիր Մոհամմեդի հետ հանդիպմանը Ալի Լարիջանին ընդգծել է քաղաքական երկխոսության միջոցով ճգնաժամերի կարգավորման անհրաժեշտությունը:
Մաշահիր Մոհամմեդն ասել է,«Ամերիկացիներն Աֆղանստանում են ոչ թե ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու, այլ Պակիստանի ու Չինաստանին դեմ գնալու համար»:
«Տարածաշրջանում ԱՄՆ-ը թուլացել է և նույնիսկ չի կարող վերահսկել իրեն հետող շատ երկրներին»7ասել է նա:
Ըստ աղբյուրի ՝ Ասիական խորհրդարանի ֆորումի նիստի սկզբում, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի երկրաշարժի զոհերի հիշատակը: Իսլամական խորհրդարանի նախագահը ելույթ է ունենալու Ստամբուլի նիստում:
Ասիական 42 և 16 դիտորդ երկրների խորհրդարանների նախագահներ ու պատվիրակություններ մասնակցել են Ստամբուլի նիստին: