Լարիջանի .«Իսլամի մեծ մարգարեն կարևորում էր մուսուլմանների միասնությունը»
«Իսլամի մեծ մարգարեն կարևորել է մուսուլմանների միասնությունը ՝ հավատացյալներին միմյանց նկատմամբ եզակի ուժ համարելով». ասել է իսլամական խորհրդարանի նախագահը:
Իսլամական խորհրդարանի գործակալության փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրվա նիստում, շնորհավորելով իսլամի մեծ մարգարեի բարեբաստիկ ծննդյան և «Միասնության շաբաթվա» կապակցությամբ, Ալի Լարիջանին ասել է.«Եթե մուսուլմաններն օտվեին այն իմաստնություններից , որոնք շնորհվել էին մարգարեի կողմից, այսօր նման պայմաններում չէին լինի: Նրանք հարկադրված չէին լինի մեկ միլիարդից ավելի բնակչություն ունենալով, գլուխ խոնարհել մեծ ուժերի առաջ»:
Նշելով, որ Արևմուտքն իր համար հիմք է ընդունել մուսուլմանների վրա տիրակալությունը, իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Վերջին տասնամյակներին Իսլամի ուսուցումների դեմ պայքարում Արևմուտքի գաղափարախոսությունը դրսևորվել է ահաբեկչական հոսանքների ստեղծման մեջ: Արևմուտքի հենց այս նվաստացուցիչ ու արկածախնդրական քայլերն են դարձել ԱՄՆ-ի նկատմամբ տարբեր ազգերի ատելության պատճառը»: