Իրանը քննադատել է Բրիտանիային
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը շաբաթ օրը Թեհրանում Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնի հետ հանդիպման ժամանակ Լոնդոնին քննադատելով ՀԳՀԾ-ից հետո Իրանի հետ տնտեսական համագործակցություններից խուսափելու պատճառով , ասել է. «Բրիտանիան նույնիսկ Լոնդոնում Իրանի դեսպանատան բանկային խնդիրները չի կարգավորել»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Ալի Լարիջանին նշել է, որ եվրոպական որոշ երկրներ ՀԳՀԾ-ից հետո ԻԻՀ-ի հետ տնտեսական համագործակցություններ հաստատելու հարցում Բրիտանիայի համեմատությամբ շատ ավելի մեծ ջանք են գործադրել: Նա հավելել է. «Իրանը ցանկանում է ընդլայնել ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունները»:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն անդրադարձել է նաև Աֆղանստանի ու Իրաքի դեմ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ոտնձգություններին: Նա ասել է. «Այս հարձակումները տարածաշրջանում ահաբեկչության տարածման ազդակն են համարվում»:
«Ալե Խալիֆայի ու Սաուդյան ռեժիմները Լոնդոնի հովանավորությամբ հրի ու սրի են քաշում Բահրեյնի ու Եմենի բռնահարված ժողովուրդներին»,-հայտարարել է Լարիջանին՝ անդրադառնալով Ալե Խալիֆայի ու Սաուդյան ռեժիմների հանդեպ Բրիտանիայի հովանավորությանը:
Հանդիպման ժամանակ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնն ընդգծել է, որ Բրիտանիան հովանավորում է ՀԳՀԾ-ն: Նա ասել է. «ՀԳՀԾ-ն չափազանց կարևոր համաձայնագիր է»:
Բորիս Ջանսոնն ընդունել է, որ Բրիտանիայի որոշ սխալներ է թույլ տվել , այդ թվում՝ տարածաշրջանի որոշ երկրների հանդեպ այդ երկրի սխալ կողմնորոշումն: «Լոնդոնը հավատացած է, որ անդորրն ու անվտանգությունը պիտի վերահաստատվեն տարածաշրջանում». ասել է նա: