Բորուջերդի.«Միջուկային համաձայնության արտոնությունները օգտագործելու համար ԱՄՆ-ի հաստատման կարիքը չկա»
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է.«Միջուկային համաձայնության արտունություններին Իրանի հասանելիության համար ՀԳՀԾ-ի փաստաթուղթը բավարար է և ԱՄՆ նախագահի վերահաստատման կարիքը չկա»:
2017թ. հոկտեմբերի 13-ին, ԱՄՆ նախագահը չհաստատեց ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմությունը և այդ պարտականությունը հանձնեց ԱՄՆ Կոնգրեսին: 60-օրյա ժամկետի ավարտին այսինքն դեկտեմբերի 13-ին Կոնգրեսը նույնպես այդ մասին որոշում կայացնելու հարցը հանձնեց Դոնալդ Թրամփին:
Իրանի խորհրդարանի մամլո ծառայությանը տված հարցազրույցում Ալաեդդին Բորուջերդին հավաստել է.«Ղոդսի և Իրանի հետ Վեցյակի միջուկային համաձայնության հարցող ԱՄՆ նախագահի դեմ համաշխարհային կարևոր համաձայնություն է կայացել, ինչը համաշխարհային մասշտաբոով լիովին մեկուսացրել է այդ երկրին:
Հայտնելով, որ Սինոնիստական ռեժիմից ու ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակից մեկ կամ երկու երկրներից բացի, ոչ մի պետություն չի աջակցում ՀԳՀԾ-ի դեմ Թրամփի դիրքորոշմանը, Բորուջերդին նշել է«Անցնող 60 օրերի ընթացքում եվրոպական տարբեր երկրներ ՀԳՀԾ-ի հարցով բանակցել են ԱՄՆ կոնգրեսի հետ»: