Զարիֆ. Իրանն ԱՄՆ-ի դեմ բողոք կներկայացնի ՄԱԿ-ին
https://parstoday.ir/hy/news/iran-i78851-Զարիֆ._Իրանն_ԱՄՆ_ի_դեմ_բողոք_կներկայացնի_ՄԱԿ_ին
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է. «ԻԻՀ-ն ՄԱԿ-ին կփոխանցի ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիի այն հայտարարությունը, թե Իրանը սպառազինություն է տրամադրում Եմենի Անսարալլահ շարժմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2017 03:00 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանն ԱՄՆ-ի դեմ բողոք կներկայացնի ՄԱԿ-ին

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է. «ԻԻՀ-ն ՄԱԿ-ին կփոխանցի ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիի այն հայտարարությունը, թե Իրանը սպառազինություն է տրամադրում Եմենի Անսարալլահ շարժմանը»:

ԻՌՆԱ-ի կիրակի վաղ առավոտյան կատարած հաղորդման համաձայն՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը հղած էլեկտրոնային նամակում գրել է. «ԻԻՀ-ն ԱՄՆ-ի կողմից ներկայացված հայտարարությունների հարցով բողոք կներկայացնի ՄԱԿ-ին»:

Նիքի Հեյլին հինգշաբթի օրը կանգնելով երկաթի կտորների դիմաց, հայտարարեց, թե դրանք իրանական հրթիռների մնացորդներ են, Իրանի դեմ քարոզչական նոր շոու կազմակերպեցլով

Արաբիան 2015 թվականի մարտ ամսից ԱՄՆ-ի հովանավորությամբ ռազմական ոտնձգության և ցամաքային, օդային ու ծովային շրջափակման է ենթարկել Եմենը: Եմենի դեմ Արաբիայի ու նրա դաշնակիցների հրահրած պատերազմը տասնյակ հազարավոր մարդկանց զոհվելու և վիրավորվելու և միլիոնավոր եմենցիների տարհանման պատճառ է դարձել:

Եմենցի պաշտոնատարները բազմիցս ընդգծել են, որ այդ երկրի բանակի պաշտպանական հզորությունը լիովին տեղական է և չնայած Սաուդյան ռեժիմի կողմից Եմենի համակողմանի շրջափակման ամեն օր ավելի է զարգանում: