Լարիջանի.«ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության փաստաթուղթը հիմնված է սխալ վերլուծությունների վրա»
https://parstoday.ir/hy/news/iran-i79615-Լարիջանի._ԱՄՆ_ի_ազգային_անվտանգության_ռազմավարության_փաստաթուղթը_հիմնված_է_սխալ_վերլուծությունների_վրա
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«ԱՄՆ-ը իր ռազմավարության փաստաթղթում Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ոչնչացումն իր անունով է գրանցել, սակայն իրականացել է Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի շնորհիվ և ԱՄՆ-ը ոչ մի դերակատարություն չի ունեցել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2017 13:43 Asia/Tehran
  • Լարիջանի.«ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության փաստաթուղթը հիմնված է սխալ վերլուծությունների վրա»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«ԱՄՆ-ը իր ռազմավարության փաստաթղթում Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ոչնչացումն իր անունով է գրանցել, սակայն իրականացել է Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի շնորհիվ և ԱՄՆ-ը ոչ մի դերակատարություն չի ունեցել»:

Կիրակի երեկոյան, Պակիստանի մայրաքաղաք՝ Իսլամաբադում, «Տարածաշրջանային կապերն ընդլայնելու միջոցով ընդհանուր բարեկեցության ուղղությամբ հեռանկարների հայտնաբերումը» թեմայով նիստում, Ալի Լարիջանին ասել է.«ԱՄՆ-ն այն պայմաններում է հայտարարում, որ վերացրել է թմրաբիզնեսը, երբ 2001 թվականից ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը տեղակայվելով Աֆղանստանում, այդ երկրում թմրանյութի արտադրումը 9000 տոննայի բարձրանալով, 45 տոկոս աճ արձանագրեց»:

Լարիջանին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում այն պայմաններում է խոսք գնացել Իսրայելի ու Պաղեստինի միջև խաղաղության հաստատման մասին, երբ վերջերս Վաշինգտոնը անտեսելով պաղեստինցիների կարծիքը, մտադիր էր իր դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ փոխադրել:

«ԱՄՆ-ը խնդիրներ է առաջացնում տարածաշրջանի և աշխարհի երկրների համար, որովհետև ժողովրդավարություն չի ձգտում և աջակցում է տարածաշրջանի բռնակալ երկրներին»,-ասել է Իրանի օրենդիր իշխանության ղեկավարը: