«Ամերիկացիներն արկածախնդրություն են փնտրում տարածաշրջանում». Ալի Լարիջանի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ասել է.«ԱՄՆ-ի այն պնդումը,որ Իրանը Եմենի հուսիներին հրթիռ է տվել, անհիմն է»:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, այսօր Իսլամաբադում վեց երկրներ՝ Իրանի, Պակիստանի, Աֆղանստանի, Չինաստանի ,Ռուսաստանի ու Թուրքիայի խորհրդարանների նախագահների մասնակցությամբ կայացած «Ահաբեկչության դեմ պայքարի մարտահրավերները և տարածաշրջանի համագործակցությունների դերը» թեմայով առաջին նիստի շրջանակներում, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ Ալի Լարիջանին ասել է.«Իրանի կողմից Եմենի «Անսար Ալլահ»-ին հրթիռ տրամադրվելու մասին ամերիկացիների անհիմն հայտարարությունը՝ նրանց նոր խաղն է տարածաշրջանում»:
Ընդգծելով Իրան-Ռուսաստան տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը, Լարիջանին ասել է. «Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում երկու երկրի դերակատարությունը համագործակցության հաջող օրինակ է: Ոմանք փորձում են Սիրիայում արձանագրված վերջին հաջողությունները շահարկել, ուստի պետք է զգոն լինել»:
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն էլ իր հերթին քննադատելով ԱՄՆ-ի երկստանդարտ քաղաքականություններն ասել է.«Պետք է Սիրիայում տարածաշրջանային համագործակցության փորձն օգտագործել ռազմական ճգնաժամերը քաղաքական ու խաղաղ եղանակներով լուծելու համար»: