Իրան-Բրիտանիա առևտրի պալատի նախագահ.«ՀԳՀԾ-ն պատմական ձեռքբերում է»
https://parstoday.ir/hy/news/iran-i80165-Իրան_Բրիտանիա_առևտրի_պալատի_նախագահ._ՀԳՀԾ_ն_պատմական_ձեռքբերում_է
Իրան-Բրիտանիա առևտրի պալատի նախագահը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը պատմական ձեռքբերում է անվանել:Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2017 14:18 Asia/Tehran
  • Իրան-Բրիտանիա  առևտրի պալատի նախագահ.«ՀԳՀԾ-ն պատմական ձեռքբերում է»

Իրան-Բրիտանիա առևտրի պալատի նախագահը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը պատմական ձեռքբերում է անվանել:Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Անդրադառնալով միջուկային համաձայնությունից հետո երկու երկրի միջև ձեռք բերված  առևտրային որոշ համաձայնություններին, Իրան-Բրիտանիա առևտրի պալատի նախագահ՝ Լորդ Լամոնթն ասել է.«Բրիտանական ընկերությունները սպասում են իրանական առևտրային շուկա մուտք գործելուն»:

Ըստ հաղորդման Իրան-Բրիտանիա առևտրային պալատը շաբաթ օրը ներկայացրած իր զեկույցում հայտարարել է,որ 2015 թվականին երկու երկրի միջև առևտրային արտահանումների ծավալը կազմել էր 112 հազար 900 միլիոն եվրո, իսկ 2016-ին 171 հազար 500 միլիոն եվրո:

Ըստ զեկույցի՝ Իրանից Բրիտանիա ներմուծվող ապրանքների ծավալը 2015 թվականին կազմել է 32 միլիոն 400 հազար եվրո, 2016-ին 54 միլիոն 900 հազար եվրո,արձանագրելով 70 տոկոս աճ: