Ռոհանի. ԱՄՆ-ն իրավունք չունի սիրտ ցավեցնել Իրանի ժողովրդի համար
ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Մի քանի ամիս առաջ Իրանի ժողովրդին ահաբեկիչ անվանած ԱՄՆ նախագահն իրավունք չունի սիրտ ցավեցնել այդ ժողովրդի համար»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի երեկոյան կառավարության նիստում անդրադառնալով Իրանի տարբեր կետերում ծագած որոշ բողոքներին, ասել է. «Իրանի ժողովուրդը սահմանադրությամբ ու քաղաքացիական իրավունքների համաձայն ազատ է արտահայտելու իր բողոքը»:
«Պատասխանատու մարմինները պիտի ժողովրդի քննադատության ու օրինական բողոքի, նույնիսկ քայլարշավների ու օրինական հանրահավաքների հնարավորություն ստեղծեն, սակայն միևնույն ժամանակ չպիտի այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ իսլամական հեղափոխության հետևորդներն ու ժողովուրդն իրենց կյանքի ու անվտանգության կապակցությամբ մտահոգություն զգան»,-հայտարարել է ԻԻՀ նախագահը:
Ռոհանին պարզաբանելով իսլամական Իրանի թշնամիների սադրանքներն, ասել է. «Իրանի ժողովուրդը մշտապես ըմբռնել է երկրի, տարածաշրջանի ու աշխարհի զգայուն պայմանները և որոշում է կայացրել իր ազգային շահերի համաձայն»:
Նշելով, որ տարածաշրջանի որոշ արաբական երկրներ երբեք Իրանի ժողովրդի հետ լավ հարաբերությունների մեջ չեն եղել ու այսօր ցնծում են, նա հավելել է. «Իրանում ազգային անվտանգությունն, անդորրը, ազգային միատարրությունը, միասնականությունն ու եղբայրությունը տարածաշրջանում մեծ հարստություն են համարվում»:
«Կառավարությունը չի հանդուրժելու նրանց, ովքեր կփորձեն ոչնչացնել հանրային գույքը, խանգարել հասարակական կարգը և կամ հասարակության մեջ խռովություն առաջացնել»,-ընդգծել է ԻԻՀ նախագահը:
Վերջին երեք օրերի ընթացքում Իրանի որոշ քաղաքների բնակիչներ հանրահավաքներ կազմակերպելով ու կարգախոսներ վանկարկելով բողոքել են ֆինանսական հաստատություններում ներդրած գումարների վիճակը չպարզվելու, ինչպես նաև որոշ ապրանքների գնաճի ու կառավարության թույլ վերահսկողության դեմ: Որոշ դեպքերում, խուլիգանների միջամտության արդյունքում. հանրահավաքնեևը խռովության են վերածվել:
Ամերիկացի պաշտոնատարներն ու օտար ԶԼՄ-ները, շահարկելով ժողովրդական հանրահավաքները, փորձել են դրանք առաջնորդել խռովության ու անկարգության ուղղությամբ: