Ռոհանի. «Թշնամիներին զայրացրել են Իրանի հաջողություններն ու առաջընթացը»
https://parstoday.ir/hy/news/iran-i80299-Ռոհանի._Թշնամիներին_զայրացրել_են_Իրանի_հաջողություններն_ու_առաջընթացը
«Տնտեսական, քաղաքական ու տարածաշրջանային տարբեր ոլորտներում Իրանի ժողովրդի հաջողությունները զայրացրել են թշնամիներին». ասել է ԻԻՀ նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2018 12:37 Asia/Tehran
  • Ռոհանի. «Թշնամիներին զայրացրել են Իրանի հաջողություններն ու առաջընթացը»

«Տնտեսական, քաղաքական ու տարածաշրջանային տարբեր ոլորտներում Իրանի ժողովրդի հաջողությունները զայրացրել են թշնամիներին». ասել է ԻԻՀ նախագահը:

Վերջին օրերին Իրանում հավաքներ ու բողոքներ են տեղի ունեցել գնաճի ու տնտեսական խնդիրների դեմ, որոնք հայտնվել են ԱՄՆ-ի և արևմտյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Երկուշաբթի՝ հունվարի մեկին Իրանի իսլամական խորհրդարանի մասնագիտական հանձնաժողովների նախագահների հետ ունեցած հանդիպմանը, նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Ժողովրդի քննադատությունն ու բողոքը հնարավարություն են, այլ ոչ թե սպառնալիք: Իրանի ժողովուրդն ինքն է պատասխանելու օրինախախտներին ու խառնակիչներին»:

«Աշխարհում Իրանի ժողովրդի քաղաքական հաղթանակներն՝ այդ թվում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հաջող իրագործումը տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում ունեցած հաղթանակը և հակաիրանական շրջափակումների հարցում ԱՄՆ-ի ձախողումը, բոլորը համարվում են Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի և տարածաշրջանի որոշ զավթիչ երկրների տածած թշնամանքի գլխավոր պատճառները». հավաստիացրել է ԻԻՀ նախագահը:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ-ի ձախողմանը, նախագահ Ռոհանին ավելացրել է .«Բացի մեկ կամ երկու երկրից և մի օկուպանտ ռեժիմից, մնացած բոլոր երկրները Միջուկային համաձայնության հարցում չհաստատեցին ԱՄՆ-ի քաղաքականությունը և ողջ աշխարհը դեմ գնաց նրան»:

«Իրանն այսօր դրական դեր ունի աշխարհի բռնահարված ազգերին պաշտպանելու, տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու, ահաբեկչության ոչնչացման, Սիրիայի ապագան կերտելու, ինչպես նաև Իրաքում և Լիբանանում կայունության ամրպանդման գործում». նշել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: