ՄԱԿ-ի փախստականների հարցերով պաշտոնյա.«Իրանը մեծ գործեր է կատարել փախստականների համար»
Իրանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչն իր առաքելության ավարտին հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ:
Իրանում իր առաքելության ավարտին, Սիվանկա Դանապալան կիրակի օրը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ: Հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանում գտնվող էմիգրանտների ու փախստականների նկատմամբ Իրանի ցուցաբերած օգնություններին, Սիվանկա Դանապալան նշել է.«Իրանն իր միջազգային հանձնառությունների շրջանակում շատ քայլեր է կատարել փախստականների համար»:
Իրանի ԱԳ նախարարն էլ իր հերթին խոսելով փախստականներին օգնելու շրջանակում ԻԻՀ կատարած մեծ քայլերի մասին ընդգծել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հետ համագործակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Իրանը հյուրընկալել է մոտ 1 միլիոն 700 հազար էմիգրանտների, որոնց մեծ մասը Աֆղանստանի, Իրաքի ու Պակիստանի քաղաքացիներ են: