ՄԱԿ-ի փախստականների հարցերով պաշտոնյա.«Իրանը մեծ գործեր է կատարել փախստականների համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i80759-ՄԱԿ_ի_փախստականների_հարցերով_պաշտոնյա._Իրանը_մեծ_գործեր_է_կատարել_փախստականների_համար
Իրանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչն իր առաքելության ավարտին հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2018 15:45 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի փախստականների հարցերով պաշտոնյա.«Իրանը մեծ գործեր է կատարել փախստականների համար»

Իրանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչն իր առաքելության ավարտին հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ:

Իրանում իր առաքելության ավարտին, Սիվանկա Դանապալան կիրակի օրը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ: Հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանում գտնվող էմիգրանտների ու փախստականների նկատմամբ Իրանի ցուցաբերած օգնություններին, Սիվանկա Դանապալան նշել է.«Իրանն իր միջազգային հանձնառությունների շրջանակում շատ քայլեր է կատարել փախստականների համար»:

Իրանի ԱԳ նախարարն էլ իր հերթին խոսելով փախստականներին օգնելու շրջանակում ԻԻՀ կատարած մեծ քայլերի մասին ընդգծել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հետ համագործակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Իրանը հյուրընկալել է մոտ 1 միլիոն 700 հազար էմիգրանտների, որոնց մեծ  մասը Աֆղանստանի, Իրաքի ու Պակիստանի քաղաքացիներ են: