Ռոհանի.«ԱՄՆ կառավարությունը կրկնում է Իրանի ժողովրդի նկատմամբ թույլ տված իր սխալները »
Անդրադառնալով Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ նոր կառավարության թույլ տված սխալներին, ԻԻՀ նախագահն ասել է.«ԱՄՆ-ն Իրանի ժողովրդին դիմակայելու համար ընտրած սխալ ուղիներում մշտապես ձախողում է: Վերջերս այդ երկիրը կորցրեց իր քաղաքական հեղինակությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»:
Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի ու փոխնախարարների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ, խոսելով տարածաշրջանում ու աշխարհում Իրանի ազդեցիկ դիրքի և Իրանում անապահովություն տարածելու թշնամիների նպատակների մասին, Հասան Ռոհանին ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը համառ թշնամիների հետ գործ ունի և այսօր տարածաշրջանում մի խումբ էլ Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողքին թշնամություն են անում Իրանի նկատմամբ»:
«ԱՄՆ-ն չարաշահելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում իր մշտական անդամակցության հանգամանքը, միջամտեց Իրանի ներքին հարցերին, բայց աշխարհի երկրները դեմ գնացին Վաշինգտոնին», հստակեցրել է նախագահ Ռոհանին:
Ժողովրդի տնտեսական պահանջները արդարացի համարելով ԻԻՀ նախագահը նշել է.«Աշխարհի բոլոր երկրները անտեսում են ժողովրդական պահանջներն ու հանրահավաքները, բայց Իրանի գիտակից ժողովուրդը ամենայն զգոնությամբ հաղթահարեց այն ճանապարհը, որ ոմանք ուզում էին ստեղծել այս երկրի համար»: