Ջահանգիրի.«ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում տուժելու է ԱՄՆ-ը»
https://parstoday.ir/hy/news/iran-i80885-Ջահանգիրի._ՀԳՀԾ_ից_հրաժարվելու_դեպքում_տուժելու_է_ԱՄՆ_ը
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ասել է.«ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում, ամերիկացիները տուժելու են»:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Հունվար 09, 2018 08:43 Asia/Tehran
  • Ջահանգիրի.«ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում տուժելու է ԱՄՆ-ը»

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ասել է.«ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում, ամերիկացիները տուժելու են»:

Երեքշաբթի օրը, Էսհաղ Ջահանգիրին ասել է.«Ամերիկացիները թող իմանան, որ իրանցիները չեն սգալու ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը»:

Մինչև հունվարի վերջը Թրամփը պետք է որոշում կայացնի հակաիրանական շրջափակումների շարունակման կամ դադարեցման մասին: Առաջին որոշումը պետք է ընդունվի հունվարի 10-ին: Եթե այդ օրը Թրամփը չստորագրի հակաիրանական միջուկային շրջափակումների չեղարկման մասին հրամանագիրը, դա կնշանակի ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարում:

Իրանի և ՎԵցնյակի խմբի միջև միջուկային համաձայնությունն իրագործվում է 2016թ. հունվարից, սակայն ԱՄՆ-ի կառավարությունը թերացել է այդ համաձայնության հիմամբ իր պարտավորությունների կատարման հարցով:

Հակառակ ՀԳՀԾ-ն ստորագրած մյուս կողմերի, Դոնալդ Թրամփն ահավոր է բնութագրել այդ համաձայնությունը և պահանջել է չեղարկել այն: Սակայն աշխարհը դեմ է ԱՄՆ-ի նախագահի այդ պահանջին: