ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում, ԱՄՆ-ն ավելին է տուժելու քան Իրանը
https://parstoday.ir/hy/news/iran-i80965-ՀԳՀԾ_ից_հրաժարվելու_դեպքում_ԱՄՆ_ն_ավելին_է_տուժելու_քան_Իրանը
«ԱՄՆ-ն անկասկած զղջալու է ՀԳՀԾ-ից հրաժարվելու համար և Իրանից ավելի շատ է տուժելու».-ասել է Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի քաղաքական գծով տեղակալը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2018 07:25 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում, ԱՄՆ-ն ավելին է տուժելու քան Իրանը

«ԱՄՆ-ն անկասկած զղջալու է ՀԳՀԾ-ից հրաժարվելու համար և Իրանից ավելի շատ է տուժելու».-ասել է Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի քաղաքական գծով տեղակալը:

ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, առաջիկա օրերին հակաիրանական պատժամիջոցների կասեցման երկարաձգման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանական քայլի մասին հարցին, Մաջիդ Թախթ Ռավանչին ասել է .«Կան տարբեր ենթադրություններ և ոչ ոք չի կարող հստակ ասել, թե Թրամփը հաստատելու , կամ մերժելու է պատժամիջոցների չեղարկումը»:

«Իրանը ևս բողոք ունի ամերիկացիների անհավատարմության համար, որոնց մասին բազմաթիվ նամակներ է հղել եվրամիությանը».-նշել է Թախթ Ռավանչին:

Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի քաղաքական գծով տեղակալի խոսքերով, միջազգային հանրության մեծ մասը կողմ է ՀԳՀԾ-ի պահպանմանը և շեշտում է, որ միջուկային համաձայնությունը պետք է հարգվի բոլորի կողմից և  բոլոր ստորագրողները պետք է կատարեն իրենց պարտավորությունը: