Նաղավի Հոսեյնի «Եվրոպական երկրների հետ քննարկվելու է միմիայն ՀԳՀԾ-ի հարցը»
«Բրյուսելում կայանալիք եվրոպական երեք երկրի հետ Իրանի նիստում քննարկվելու է միմիայն ՀԳՀԾ-ի հարցը , այլ ոչ թե Իրանի ներքին հարցերը». ասել է Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակը:
ԻԻՀ ԱԳ նախարարը հինգշաբթի օրը մեկնելու է Բելգիա: Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի հրավերով կատարված այցի ընթացքում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի ԱԳ նախարարների հետ քննարկելու է ՀԳՀԾ-ի հարցը: ԻԻՀ ԱԳ նախարարը չորեքշաբթի օրը Մոսկվա է ուղևորվել ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու նպատակով:
Իրանի ռադիո-հեռուստատեսության թղթակցին տված հարցազրույցում, Հոսեյն Նաղավի Հոսեյնին հավաստիացրել է.«Ցավոք արևմտյան ու սիոնիստական որոշ լրատվամիջոցներ փորձում են միջուկային համաձայնության քննարկմանը նվիրված նիստը կապել Իրանի ներքին խնդիրներին: Նիստը գումարվելու է ՀԳՀԾ-ի քննարկման համար և ոչ ոք իրավունք չունի միջամտել Իրանի ներքին գործերին»: