Իրանը համապատասխան պատասխան կտա ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հավանական հրաժարականին
Իրանի ԱԳ նախարարի խորհրդականն ասել է. «Եթե ԱՄՆ-ն հրաժարվի ՀԳՀԾ-ից, Իրանը համապատասխան պատասխան կտա»:
Հոսեյն Շեյխոլէսլամն ուրբաթ օրը Երիտասարդ լրագրողների ակումբին տված հարցազրույցում ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու հավանականության մասին ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար կարևոր է միայն ուժ ցուցադրել ու նրան ԱՄՆ-ի ժողովրդի շահերը չեն հետաքրքրում»:
«ԱՄՆ-ն մինչ այսօր հրաժարվել է մի քանի միջազգային համաձայնություններից ու պայմանագրերից և այդ երկրի նախագահն անկանխատեսելի է, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ում Երուսաղեմի հարցով վետոյի իրավունքից օգտվեց ու իր քաղաքականությամբ դեմ գնաց 14 երկրների»,-նշել է Իրանի ԱԳ նախարարի խորհրդականը:
Հոսեյն Շեյխոլէսլամը հավելել է. «ԱՄՆ-ն կորցրել է միջազգային ասպարեզում իր նախկին դիրքն ու անկարող է միաձայնություն առաջացնել»:
ԱՄՆ նախագահն անցած հոկտեմբերին ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը հաստատելուց ու նաև նրանից հետ, երբ ԱՄՆ Կոնգրեսն Իրանի դեմ շրջափակումների վերականգնման համար որոշում չընդունեց, ուրբաթ օրը հայտարարելու է Իրանի դեմ միջուկային շրջափակումների ժամկետը երկարացնելու կամ այն չեղարկելու մասին: