ԻԻՀ արտգործնախարարության հայտարարությունը ԱՄՆ-ի կողմից իրանի դեմ կիրառած նոր շրջափակումների մասին
Իրանի ԱԳՆ-ը պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարել է, որ չնայած վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի նախագահի կողմից ՀԳՀԾ-ի չեղարկման ուղղությամբ տարած ջանքերին, վերջինս պարտավորվեց երկարաձգել շրջափակումների առկախման ժամկետը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այդ համաձայնագրի ներքին ուժն ու միջազգային աջակցությունը, կհանգեցնեն ՀԳՀԾ-ի գործադրումը կանխելու Միացյալ Նահանգների նախագահի, սիոնիստական վարչակարգի և պատերազմատենչ ծայրահեղականների պայքարի միաձայն միավորված ջանքերի ձախողմանը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ԱՄՆ սպառնալիքներն ու պատժամիջոցները, հայտարարելով, որ Իսլամական հանրապետությունը ՀԳՀԾ-ի մյուս անդամների և համաշխարհային հանրության հետ բազմիցս ընդգծել են, որ ՀԳՀԾ-ը միջազգային հավաստի փաստաթուղթ է և հնարավոր չի կրկին բանակցել դրա շուրջ:
Իրանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը չի կատարի իր պարտավորություններից բացի որևէ այլ գործողություն, չի ընդունի այդ պայմանագրի որևէ փոփոխություն և թույլ չի տա որևէ կապ գտնել ՀԳՀԾ-ի ձեռքբերման ու ցանկացած այլ հարցի միջև:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը, ինչպես և ՀԳՀԾ-ի մյուս անդամները, պարտավոր է կատարել իր բոլոր հանձնառությունները և պետք է հաշվի առնի իր կեղծ մեղադրանքների հետևանքները, ու հաշվետու լինի այդ կապակցությամբ: