Ռոհանի. Կառավարությունը վճռակամ է կարգավորել երկրի դժվարությունների կարգավորման ու զարգացման հարցում
ԻԻՀ նախագահն ասել է. «Երկրի դժվարությունների կարգավորման ու զարգացման հարցում կառավարությունը վճռակամ է»:
Երկուշաբթի օրը, 12-րդ կառավարության գործունեությունը սկսվելուց հետո կայացած հեռուստատեսային ուղիղ եթերում, ներկայացնելով կառավարության գործունության հաշվետվությունը, Ռոհանին ասել է. «Նախագահը հավատարիմ է ժողովրդի պահանջների իրագործմանն ու ժողովրդի նշած հարցերի լուծման վերաբերյալ իր խոստումներին»:
ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ վերջին օրերին արտարժույթի փոխարժեքի տատանումները ժամանակավոր են: «Երկրում արտարժութային ռեսուրսների պակասի վեչաբերյալ հայտարարություններն անհիմն են»:
«Կառավարությունը ժողովրդին խոստանում է ապահովել երկրին անհրաժեշտ արտարժույթը և բարեբախտաբար երկրի արտարժութային եկամուտը գերազանցում է արտարժութային ծախսերին: Կանխատեսվում է, որ մինչև առաջիկա տարվա ավարտն Իրանի արտարժութային եկամուտը գերազանցելու է 90 միլիարդ դոլարի սահմանագիծը»,-նշել է նախագահը:
ԻԻՀ նախագահը հավելել է, որ շրջափակումների շրջանից մնացած որոշ խնդիրներ դեռևս գոյություն ունեն: «Որոշ խնդիրներ կարգավորված են, մի շարք ուրիշները դեռ առկա են: Դրանց թվում են տարածաշրջանի ու աշխարհի բանկերի հետ մեր հարաբերությունները, որոնք դեռ իդեալական մակարդակի չեն հասել». հավելել է Հասան Ռոհանին:
Հեռուստատեսայհն հարցազրույցի սկզբում ԻԻՀ նախագահը շնորհավորելով Հազրաթ Զեյնաբի ծննդյան տոնի կապակցությամբ, Չինաստանի ափերին իրանական նավթատարի հետ կապված միջադեպը նշել է դառը դեպք: «Կառավարությունը միջադեպը քննարկելու և դրա շուրջ հետաքննություններ անցկացնելու համար կոմիտե է ստեղծել». ասել է նա: