ՄԱԿ.«Իրանը ճշտված սահմանված ավելի շատ ծառայություններ է ցուցաբերում փախստականներին»
https://parstoday.ir/hy/news/iran-i82209-ՄԱԿ._Իրանը_ճշտված_սահմանված_ավելի_շատ_ծառայություններ_է_ցուցաբերում_փախստականներին
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցչական գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ Իրանը սահմանված չափից ավելի շատ ծառայություններ է մատուցում փախստականներին և հովանավորում է նրանց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2018 08:52 Asia/Tehran
  • ՄԱԿ.«Իրանը ճշտված սահմանված ավելի շատ ծառայություններ է ցուցաբերում փախստականներին»

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցչական գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ Իրանը սահմանված չափից ավելի շատ ծառայություններ է մատուցում փախստականներին և հովանավորում է նրանց:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Ալեքսանդր Քիշարան հավաստիացրել է, որ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը համագործակցելու է Իրանի հետ՝ փախստականներին ավելի լավ ծառայություններ մատուցելու հարցով:

Նա նշել է, որ Իրանը գլխավոր դերակատարություն ունի փախստականներին օգնություն ցուցաբերելու հարցում:

Ալեքսանդր Քիշարան ասել է.«Իրանի, Աֆղանստանի, Պակիստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի միջև ռազմավարական ստրատեգիայի շուրջ կայացած համաձայնության հիմամբ, հատուկ ուշադրության են արժանանալու կրթության և բուժման ու առողջապահության ոլորտները:

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցչական գրասենյակի ղեկավարը բարձր է գնահատել Իրանի ժողովրդին ու կառավարությանը՝ հատկապես աֆղան փախստականներին աջակցելու հարցում: Ներկայումս Իրանում ապրում են ավելի քան երկու միլիոն աֆղան էմիգրանտներ:

ՄԱԿ-ը ևս բազմիցս ողջունել է փախստականներին ցուցաբերված ԻԻՀ ծառայությունները, ընդգծելով, որ Իրանի ժողովրդի նման, նրանք օգտվում են բոլոր հնարավորություններից: