ՄԱԿ.«Իրանը ճշտված սահմանված ավելի շատ ծառայություններ է ցուցաբերում փախստականներին»
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցչական գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ Իրանը սահմանված չափից ավելի շատ ծառայություններ է մատուցում փախստականներին և հովանավորում է նրանց:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Ալեքսանդր Քիշարան հավաստիացրել է, որ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը համագործակցելու է Իրանի հետ՝ փախստականներին ավելի լավ ծառայություններ մատուցելու հարցով:
Նա նշել է, որ Իրանը գլխավոր դերակատարություն ունի փախստականներին օգնություն ցուցաբերելու հարցում:
Ալեքսանդր Քիշարան ասել է.«Իրանի, Աֆղանստանի, Պակիստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի միջև ռազմավարական ստրատեգիայի շուրջ կայացած համաձայնության հիմամբ, հատուկ ուշադրության են արժանանալու կրթության և բուժման ու առողջապահության ոլորտները:
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցչական գրասենյակի ղեկավարը բարձր է գնահատել Իրանի ժողովրդին ու կառավարությանը՝ հատկապես աֆղան փախստականներին աջակցելու հարցում: Ներկայումս Իրանում ապրում են ավելի քան երկու միլիոն աֆղան էմիգրանտներ:
ՄԱԿ-ը ևս բազմիցս ողջունել է փախստականներին ցուցաբերված ԻԻՀ ծառայությունները, ընդգծելով, որ Իրանի ժողովրդի նման, նրանք օգտվում են բոլոր հնարավորություններից: