Շեմշադ Ախթար. Իրանը կարող է դիմագրավել բնական աղետներին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ու Ասիայի ու Օվկիանիայի հարցերով ՄԱԿ-ի տնտեսական ու հասարակական հանձնաժողովի գործադիր քարտուղարն ասել է. «Բնական աղետները դիմագրավելու հարցում Իրանի կարողությունը պատճառ դարձավ, որ այդ երկիրը «Էփդիմ» կենտրոնի հաստատման համար նկատի առնվի»:
«Էփդիմ»-ը Ասիայի ու Օվկիանիայի համար ՄԱԿ-ի տնտեսական ու հասարակական հանձնաժողովին կից կենտրոն է, որն ԻԻՀ-ի առաջարկով և ներքին ու արտասահմանյան կողմերի մեկ տասնամյակ տևած բանակցություններից, խորհրդակցություններից հետո, անդամ երկրների միջև բնական աղետների և հատկապես երկրաշարժի կապակցությամբ տեղեկությունների փոխանակման նպատակով, հիմնադրվեց Թեհրանում:
Ասիայի ու Օվկիանիայի համար ՄԱԿ-ի տնտեսական ու հասարակական հանձնաժողովի գործադիր քարտուղար տիկ. Շեմշադ Ախթարը չորեքշաբթի օրը ԻՌՆԱ-ի հետ զրույցում նշելց, որ աշխարհում բնական աղետների կեսը տեղի են ունենում Ասիայում ու Օվկիանիայում: «ՄԱԿ-ն աղետների պատճառած ավերածությունը կառավարելու համար «Էփդիմ» կենտրոնը հաստատեց Թեհրանում, որպեսզի այդ մասին տեղեկությունները ճիշտ կերպով կառավարվեն». ասաց նա:
Ասիայի ու Օվկիանիայի հարցերով ՄԱԿ-ի տնտեսական ու հասարակական հանձնաժողովին կից բնական աղետների տեղեկությունների կառավարման ընդլայնման կենտրոնի կառավարիչների խորհրդի երկօրյա նիստը ամփոփիչ հաղորդագրություն հրապարակելով Թեհրանում ավարտեց իր աշխատանքը: