Ալե Հաբիբ. Շրջափակումը ոտնահարում է մարդկանց առաջադիմության իրավունքը
https://parstoday.ir/hy/news/iran-i83065-Ալե_Հաբիբ._Շրջափակումը_ոտնահարում_է_մարդկանց_առաջադիմության_իրավունքը
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ անկայունությունն աշխարհում չքավորության տարածման պատճառն է: «Տնտեսական շրջափակումներն արգելում են կայուն զարգացման իրագործմնն ու ոտնահարում մարդկանց առաջադիմության իրավունքը». ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2018 07:04 Asia/Tehran
  • Ալե Հաբիբ. Շրջափակումը ոտնահարում է մարդկանց առաջադիմության իրավունքը

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ անկայունությունն աշխարհում չքավորության տարածման պատճառն է: «Տնտեսական շրջափակումներն արգելում են կայուն զարգացման իրագործմնն ու ոտնահարում մարդկանց առաջադիմության իրավունքը». ասել է նա:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Էսհաղ Ալե Հաբիբը հինգշաբթի օրը ՄԱԿ-ի հասարակական զարգացման հանձնաժողովի 56-րդ նստաշրջանում ունեցած ելույթում ասել է. «Չնայած աշխարհում չքավորության դեմ պայքարի ուղղությամբ վերցված դրական քայլերին, դեռ շատ մարդիկ աշխարհի տարբեր անկյուններում տառապում են սաստիկ չքավորությունից»:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալն անդրադառնալով աշխարհում ու այդ թվում Միջին Արևելքի տարածաշրջանում զինված հակամարտությունների ու անկայունության գոյությանն ընդգծել է հատկապես կանանց ու երեխաների վրա այդ հակամարտությունների բացասական ազդեցությունը:

«ԻԻՀ-ն տարբեր լուծումներ որդեգրելով, ազգային զարգացման հնգամյա վեցերորդ ծրագրի, նաև այլ նախագծերի ու ծրագրերի շրջանակում, գործադրել է չքավորության դեմ պայքարի ծրագրերը և այդ բնագավառում օրենքներ է ընդունել»,-նշել է ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցչի տեղակալը:

ՄԱԿ-ի հասարակական զարգացման հանձնաժողովի 56-րդ տարեկան նստաշրջանը մեկնարկել է հունվարի 29-ին և շարունակվելու է մինչև փետրվարի 7-ը: