Ռոհանի.«Բահմանի 22-ին ժողովրդի մասնակցությունը պատասխան քայլ է ԱՄՆ-ի սադրանքներին»:
https://parstoday.ir/hy/news/iran-i83995-Ռոհանի._Բահմանի_22_ին_ժողովրդի_մասնակցությունը_պատասխան_քայլ_է_ԱՄՆ_ի_սադրանքներին
ԻԻՀ-ի նախագահը շեշտել է.«Բահմանի 22-ի քայլարշավին իրանի ժողովրդի փառավոր ներկայությունը պատասխան քայլ է այս ժողովրդի դեմ ԱՄՆ-ի կողմից գործադրվող սադրանքներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2018 09:26 Asia/Tehran
  • Ռոհանի.«Բահմանի 22-ին ժողովրդի մասնակցությունը պատասխան քայլ է ԱՄՆ-ի սադրանքներին»:

ԻԻՀ-ի նախագահը շեշտել է.«Բահմանի 22-ի քայլարշավին իրանի ժողովրդի փառավոր ներկայությունը պատասխան քայլ է այս ժողովրդի դեմ ԱՄՆ-ի կողմից գործադրվող սադրանքներին»:

Բահմանի 22-ի քայլարշավի ընթացքում ներկաներին մեծարելով փառավոր մասնակցության համար, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հավաստել է.«Ժողովրդի այդ պանծալի ներկայությունն ու նրանց միաբանությունը վկայում է այն մասին, որ մեր ժողովուրդը հավատարիմ է իսլամական հեղափոխության հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնիի ու իսլամական հեղափոխության գաղափարներին»:

«Առաջիկա տարվա ընթացքում պետք է տարբեր բաժիններում իրանցիների հաղթանակները ցույց տանք մեր չարակամ թշնամիներին», -հավելել է Ռոհանին:

Իրանի դատական իշխանության ղեկավարը քայլարշավի մասնակիցների հավաքում լրագրողներին տված հարցազրույցում ասել է.«Բահմանի 22-ի քայլարշավին իրանիցիների ներկայությունն ամուր պատասխան է այս տարիների ընթացքում թշնամիների սադրիչ քայլերին ու վելորդաբանություններին»: